-
13.10.2018|
11:16
Էմանուել Մակրոնի այցը Հայաստան, ուր նա եկել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, կովկասյան այս փոքր երկրի գործարար շրջանակներին մեծ հույսեր է ներշնչում: Հայաստանի կառավարությունը օգտագործեց առիթը, որ մի քանի շաբաթում կազմակերպի գործարար ֆորում, որին մասնակցելու են ընկերությունների 350 ֆրանսախոս ղեկավարներ` գրում է Ռեժի Ժենտեն Le Figaro-ում:
-
13.10.2018|
11:08
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը պետք է նորացում ու իր դերի և խնդիրների վերաիմաստավորում` այս կոչով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-ին ելույթ ունեցավ Երևանում` ֆրանսալեզու երկրները միավորող համաժողովի բացմանը:
-
12.10.2018|
11:19
Ֆրանկոֆոնիան այլևս իրադարձություն չէ, որին նախապատրաստվում էինք երկու տարի` Անտանանարիվուի վեհաժողովից հետո, երբ մի շաբաթ Մադագասկարում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը բուռն մրցակցության մեջ` աշխատում էր Երևան բերել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու Հայաստանի նախագահությունը կառույցում:
-
11.10.2018|
22:20
Այս շաբաթ Անթալիայում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների երրորդ համաժողովն էր, որին մասնակցում էին 40 պետություններ: Հավարտ ընդունվեց ավանդական ամփոփիչ հայտարարությունը: Իբրև կանոն` նման փաստաթողթերում արձանագրվում են ընդհանուր խնդիրներ` ընդհանուր ձևակերպումներով:
-
11.10.2018|
14:34
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:
-
10.10.2018|
15:55
Որևէ մեկը արձանագրե՞լ է այն իրողությունը, որ այս օրերին բոլորը մոռացել են Հայաստանի հպարտ քաղաքացիներին և, ինչպես ոչ այնքան վաղուցվա անցյալում, սկսել են ապագա խորհրդարանի մանդատները բաժանել, այսինքն` պատգամավորներ նշանակել` չսպասելով նրանց ընտրությանը: Կամ` չընտրվելուն:
-
09.10.2018|
09:36
Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:
-
09.10.2018|
01:45
Վերադառնանք Իրանին: Սեպտեմբերի 24-ին Իրանի տեղեկատվության և հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարեց, որ Ահվազի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալված: Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնելու շուրջ յուրահատուկ մրցակցություն է ծագել երկու ծայրահեղական ուժերի միջև:
-
09.10.2018|
00:51
Հոկտեմբերի չորսին Փարաքար համայնքի մշակույթի տանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության հաշվետու ժողովն էր: Նպատակս ամենևին էլ այդ ժողովում քննարկվող հարցերի մասին թերթի ընթերցողին ինֆորմացիա տալը չէ, որովհետև համոզված եմ, որ որոշ ԶԼՄ-ներ այդ միջոցառումը կմեկնաբանեն:
-
09.10.2018|
00:44
…Շառլ Ազնավուրը գնաց Աստծուն հարցեր տալու: Ճանապարհին նրան միացավ Մոնսերատ Կաբալիեն: Հոկտեմբերի 1-ից գրում ու գրում են Ազնավուրի մասին, խոսում ու խոսում են, ոչ ոք շնորհակալություն չհայտնեց Միշա Ազնավուրյանին, որ համարյա մեկ դար առաջ Թիֆլիսից ոչ թե Հայաստան կամ Ռուսաստան, այլ Ֆրանսիա գնաց: ՈՒ Փարիզում Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը ծնվեց: